Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»–ին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ          Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր       Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի մարմինը․ ՀՀ ՊՆ    

05 մար 2021 13:37

Հնձում են այն, ինչ ցանել են.Քաղաքական գործիչների տան դիմաց դագաղներ, ծաղկեպսակներ տեղադրելու երևույթը ի հայտ է եկել ոչ թե 2018-ին այլ 2008-ին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց, որ քաղաքական գործիչների տան դիմաց դագաղներ, ծաղկեպսակներ տեղադրելու երևույթը կիզակետում առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018-ին այլ 2008-ին՝ ներկայիս ընդդիմադիր գործիչների կողից, երբ նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի տան դիմաց օրեր շարունակ հուղարկավորության տեսարաններ էին արվում։


Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիները ծաղկեպսակ են դրել Նիկոլ Փաշինյանի աներձագի, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց։ Լրագրողների պնդմամաբ՝ իմքայլականները հնձում են այն, ինչ ցանել են, ինչին իշխող ուժի պատգամավորները չհամաձայնեցին։


Լրագրողները հիշեցրեցին, որ 2018-ին «Իմ քայլի» աջակիցներն էին դագաղներ, սև լենտեր տեղադրում Հանրապետականների տների մոտ, իսկ Ջուլհակյանը խորհուրդ է տալիս վերհիշել՝ որն է եղել արտավոր երևույթի սկզբնաղբյուրը։ Երևույթը իրենք դատապարտել են 2018-ին, 2008-ին և հիմա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր