Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

05 մար 2021 14:21

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չի այցելել. Դիպուկահարների և ուժեղացված թիկնազորի ուղեկցությամբ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ է դրել

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր զինվորական պանթեոն էին գնացել՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի այցելել։


Վարչապետը՝ մի խումբ թիկնապահների և Արամ Սարգսյանի ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ։


Նրանք Հանրապետության հրապարակով են քայլել, բայց ոչ միայն թիկնազորի ուղեկցությամբ։ Վաղ առավոտից Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծաթիվ զորքեր են կուտակվել, իսկ Նախարարությունների շենքի տանիքում դիպուկահարներ տեղակայվել:


Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ դիպուկահարներ էին տեղակայվել նաեւ խորհրդարանում , ուր Նիկոլ Փաշինյանը գնացել էր հարցուպատասխանին մասնակցելու համար, իսկ դրանից առաջ նաեւ կառավարական երրորդ շենքի տանիքին, ուր կրկին պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում՝ դիպուկահարները կանգնում են շատ բացահայտ՝ առանց քողարկելու իրենց ներկայությունը, իսկ Ն. Փաշինյանի մոտակայքում շրջում են իրավապահ մարմինների համազգեստով հարյուրավոր զինված անձինք։ Ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն թիկնազորի պահպանությամբ և առանց դիպուկահարների եւ զինված ստորաբաժանումների վախենում է շրջել անգամ կառավարության շենքի մոտակայքում՝ մայրաքաղաքի կենտրոնում։


Ըստ ամենայնի՝ զինված անձանց ուղեկցությամբ էլ Նիկոլ Փաշինյանը մտադիր է անցկացնել արտահերթ ընտրությունները։ Վերադարձ 1990-ականներ։
Աղբյուր` Փաստինֆո


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր