Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

05 մար 2021 16:17

Յուրաքանչյուր 4-րդ դեպքում կորոնավիրուսի հակագենային թեստերը կարող են կեղծ դրական արդյունք տալ. հետազոտություն

ՊՇՌ մեթոդով թեստավորումն այսօր համարվում է ոսկե ստանդարտ: Դա թանկարժեք գործիք է, որը շատ ժամանակ է պահանջում արդյունքների մշակման համար: Ավստարալացի գիտնականները հետազոտել են կորոնավիրուսի հակագենի էքսպրես թեստերի պոտենցիալը որպես ՊՇՌ այլընտրանք, սակայն պարզվել է, որ դրանց արդյունավետությունը փոքր ինչ ցածր է:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ արագ թեստերը նախատեսված են SARS-CoV-2 ակտիվ վարակի ախտորոշման համար: Դրանց անցկացման համար նմուշ է վերցվում կոկորդից կամ քթից:

ՊՇՌ թեստերի դիմաց հակագենի թեստերի հիմնական առավելությունն է արդյունքի արագ ստացումը (5-15 րոպե), ավելի ցածր արժեքը եւ պարզունակությունը: Նման թեստերի անցկացման համար լաբորատոր սարքավորում չի պահանջվում:

Սակայն այդ թեստերի մոտ բարձր է կեղծ բացասական արդյունքների ստացման ռիսկը:      

The Lancet ամսագրում հրապարակված  հետազոտության հեղինակները որոշել են ստուգել, թե որքանով է հակագենի թեստը օգտակար վարակվածներին արագ հայտնաբերելու համար:

Գիտնականներն օգտագործել են Abbot ընկերության PanBio COVID-19 Ag թեստը:

Հետազոտությանը մասնակցել են Մելբուրնի երեք հիվանդանոցներից ավելի քան 2400 պացիենտներ, 22-ի մոտ ՊՇՌ-ն կորոնավիրուսի է հայտնաբերել: Abbot-ի մշակման թեստավորումից հետո պարզվել է, որ հակագենի էքսպրես թեստերը 7 կեղծ բացասական եւ 1 կեղծ դրական արդյունք են տվել: Սակայն կրկնակի թեստավորման ժամանակ ախտանիշների հայտնաբերումից հետո 7 օր անց զգայունությունը եղել է 100 տոկոսանոց, եւ բոլոր արդյունքները ճիշտ են եղել: Ակնհայտ է, որ արդյունքի ճշգտության վրա ազդում է վիրուսային ծանրաբեռնվածությունը, եւ եթե այն շատ ցածր է, թեստը կարող է «բռնել» վիրուսի հակագենը՝ նշում են գիտնականները: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր