Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

10 մար 2021 12:00

ՄԱԿ-ի խոսնակ. Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ լրտեսության մեղադրանքները անհիմն են

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ կապված հրապարակումներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգն ավարտում է իր առաքելությունը և կհեռանա Հայաստանից: Դրանից առաջ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, թե իբր Հայաստանի իշխանությունները նրան մեղադրել են Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ: Ստորև ներկայացնում են ՄԱԿ-ի խոսնակի հարցուպատասխանը լրագրողների հետ այս առիթով:

«Հարց. Տեղեկություն է հաղորդվում, որ այս երկրի (Հայաստանի) կառավարությունը դադարեցրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ներկայացուցչի լիազորությունները ` նրան մեղադրելով, մեջբերում ենք, «չհամագործակցված աշխատաոճի» մեջ: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ իբր այդ անձը լրտեսությամբ է զբաղվել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, և ՀՀ իշխանությունները նրան ճանաչել են persona non grata: Այսպիսով, դուք ունե՞ք որևէ մեկնաբանություն այս պնդումների վերաբերյալ:

ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դուջարիչ. Նրա դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես ամբողջապես կպաշտպանեի նրան: Այն, ինչ ես կարող եմ ասել և ինչ են ինձ փոխանցել ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերներն այն է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը պայմանավորվել են, որ Մարիան Քլարկ-Հաթինգը կավարտի այս ամիս Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր առաքելությունը, և կտեղափոխվի այլ առաքելության:

Նա բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, ով նախկինում աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանում, եղել է Մալազիայում ներկայացուցիչ և այլ պաշտոններ զբաղեցրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Գվինեան, Բենինը և Մադագասկարը»:

Խոսնակն ընդգծել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանում 1993 թվականից՝ սերտորեն ու արդյունավետ համագործակցելով երկրի կառավարության հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր