Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին պատնեշ է դրվել, բայց շուտով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է.Թուրքիայում Ադրբեջանի դեսպան          Կոչ.Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար       Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք.Hetq.am    

15 մար 2021 15:00

Չտրվեք սրանց էժանագին շոուներին, սրանց վերջը մոտ է. սկսել են խրխռալ

Բոլորդ էլ գիտեք, որ համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ` հերթական անգամ ապացուցվում էր այն, որ մեր սահմանապահ զինվորներն ու կամավորականները անտերության են մատնված: Դուք շատ լավ գիտեք, որ դա իրականությունն է և առաջին անգամը չէ, որ դա փաստավորված հրապարակվում է:
Ի՞նչ են անում նիկոլենք և իրենց ենթակայության տակ գտնվող Աբազյանի ԱԱԾ-ն:
Գիշերվա կեսին` տեսանյութում խոսող անձին, ով դիրքի ավագն է կամ հրամանատարը, կանչում են ԱԱԾ և ամենայն հավանականությամբ վախեցում կամ էլ սպառնում, որ կդատեն, եթե վերջինս չհերքի այդ ամենը, իսկ թե ինչպե՞ս պետք է հերքման օպերացիան անեն դա ամենածիծաղելին է, որովհետև էս տգետների սցենար գրողը իրենցից էլ ավելի տգետ է:
Համացանցում սկսվում է տարածվել նոր տեսանյութ, որտեղ տղաները նախ հերքում են, իսկ հետո ասում, որ այդ ամենը արել են լրիվ այլ նպատակներով: Հերքման տեսանյութում մի քաղաքացի ներկայանում է, որպես` Բայազետ ջոկատի հրամանատար և սկսում խոսել, թե բա ես էդ դիրքում եմ, ամեն ինչ կա, ամեն ինչ ուրիշ ձև ա ևն ևն: Էս քիչ չէ, մի բան էլ իրեն դիմում են «մեր գեներալ» ախպեր: Ես, երևի թե կհավատայի էս կլոունադային, եթե չպարզվեր, որ էդ «գեներալը» կապիտուլյանտի թիմակիցն է (կից հրապարակում եմ տվյալ անձի նկարները):
Չտրվեք սրանց էժանագին շոուներին: Սրանց վերջը մոտ է. սկսել են խրխռալ: Թե բա «գեներալ ախպեր»: Գերագույն կապիտուլյանտին, բունկեռի Էռատոյին և գրադի հրթիռների տակ մնացած Պաբլոյին ավելացավ նաև «գեներալ ախպերը»:
Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր