Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

16 մար 2021 12:05

Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը պետք է նայի ճշմարտության աչքերին և թույլ չտա խաբել իրեն. Զատուլին

Ռուսական քաղաքականությունը Կովկասում հաշվի է առնում պատմական հիշողությունը՝ կապված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած «Ցեղասպանութունը և Առաջին աշխարահամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է ՌԴ Հայերի միությունը:


Զատուլինը հիշեցրել է հայ ժողովրդի պատմական հիշողության հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման մասին: Պատգամավորը շեշտել է, որ ՌԴ ղեկավարը 2015 թվականի ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդում՝ հստակ ներկայացնելով Ռուսաստանի տեսակետը 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հարցով:


«Ես հիշում եմ՝ ինչքան էին այն ժամանակ համոզում չգնալ Երևան, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Ռուսաստանի նախագահը գերադասեց գնալ և ասել ամեն ինչ, ինչպես որ իրականում եղել է: Եվ այժմ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ մեկնաբանություն տալով՝ Պուտինը բացատրել է, թե ինչու է դեմ հանդես եկել թուրք խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելուն: Ռուսաստանի նախագահի այս դիրքորոշումն արժանի է ամեն տեսակի աջակցության»,-ընդգծել է Զատուլինը՝ ելույթ ունենալով քեմալական Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի ստորագրած Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:


Վերջինս կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայի քաղցր խոսքերին, այլ պետք է նայել իրականության աչքերին և թույլ չտալ խաբել քեզ»:


Նրա կարծիքով՝ Ցեղասպանության հարցը բարձրաձայնում է ոչ միայն պատմական մեղքի և ապաշխարհության խնդրի, այլև Ռուսաստանին վերաբերող հարցի մասին: «Բանն այն է, որ աշխարհում ներկա պահին բազմաթիվ շահարկումներ են տեղի ունենակում և «ցեղասպանություն» բառը ցանկացած տեսակի հանցագործության վերագրելու փորձեր են արվում»,-նշել է ռուս պատգամավորը:


«Մենք լսել ենք այսպես կոչված՝ «գոլոդոմորի» մասին, մենք լսել ենք Խոջալուի մասին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններ ժամանակ: Սակայն ցեղասպանությունը համակարգային բնորոշում ունի: Դրանք փաստաթղթերով վավերագրված գործողություններ են, ամբողջ ժողովրդի բնաջնջման մասին որոշումներ: Ոչ մի նման բան «գոլոդոմորի» կամ Խոջալուի դեպքում չի եղել»,-ասել է Զատուլինը:


Քաղաքական գործիչը մեկնաբանել է, որ կոչ չի անում խզել հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն պետք է ճիշտ գնահատական տալ պատմական անցյալին: Եվ վերլուծելով մոսկովյան պայմանագիրը և այն ժամանակված Թուրքիայի և Խորհրդային Միության հարաբերություններում հաջորդած «սիրախաղը»՝ Զատուլինն ընդգծել է, որ դա չի խանգարել Թուրքիային հետագայում ԽՍՀՄ-ի դեմ հարձակումներ իրականացնելու ծրագրեր մշակել Երկրորդ աշխարահամարտի տարիներին:


Աղբյուրը՝ tert.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր