Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

25 հոկ 2022 15:00

ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է իր՝  ՀՀ մուտքն արգելելու մասին որոշումը։


 «Դա մեզ համար անսպասելի էր, նամակը ստացել  ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ,  իսկ իմ հայտարարությունները (շարադրում եմ ոչ բառացի, Կ․Զ․) վնաս են հասցնում  Հայաստանին։


Ես դա գնահատում եմ որպես պատասխան Երևանում հոկտեմբերի 28-ին կայանալիք «Լազարևյան ակումբի» նիստին մասնակցելու հրավերին, որն ուղարկել  էինք  նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։ Քննարկման թեման  է՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան։ Մենք ցանկություն հայտնեցինք քննարկել  նման թեմա՝  կապված  բոլորին հասկանալի այն բանավեճերի հետ, որոնք տեղի են ունենում այժմ Հայաստանում։


Իհարկե՝ գնահատում եմ այդ  քայլը որպես վիրավորանք իմ անձի հանդեպ։ Եվ հարց է առաջանում՝ ո՛ր ելույթներ են իրենք համարում ցանկալի, որոնք՝ ոչ»։


Մեր զրուցակիցն ասաց, որ գործունեության գլխավոր տեղում եղել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը․ «Տարիներ շարունակ ես հանդես եմ եկել  Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգամցման օգտին, հեղինակել եմ  ՌԴ Պետդումայի 1995թ․ Որոշումը, որից հետ Պետդումայի կողմից  ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը․․․»։


Կոնստանտին Զատուլինը տարօրինակ է համարում, որ իրեն անցանկալի անձ հայտարարելու նամակը ոչ թե դիվանագիտական խողովակով է ստացել, այլ ԱԺ վարչությունից։ «Այցի ոչ ցանակալի լինելու մասին խոսում է ՀՀ ԱԺ  Արտաքին կապերի վարչության պետը՝ փաստացի վերցնելով  իր վրա Սահմանապահ ծառայության գործառույթները»։


«Ես կարող եմ միայն ցավով արձանագարել, որ այսօր ՀՀ-ում մի իշխանություն է, որը հաշվի չի նստում ո՛չ արդարության, ո՛չ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման շահերի հետ»,- ասաց նա։


Ինչ վերաբերվում է «Լազարևյան ակումբի» նիստի կայացմանը, Զատուլինը նշենց,  որ իրենք հանկարծակիի  են եկել, և այդ մասով պետք  է որոշում կայացվի․ «Մենք կարգավորել էինք կազմակերպչական բնույթի բոլորը հարցերը, երեկ անգամ  դիմել էինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Ջերմուկ մեր այցին աջակցելու նպատակով։ Մենք ցանկանում էինք տեղում ծանոթանալ  Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքներին։ ՀՀ իշխանություններին այդ ամենի մասին քաջ հայտնի էր։ Սակայն այդ ամենը նրանց համար կարևոր չէ, որոշիչ են որոշակի ներքաղաքական հանգամանքերը»,- նշեց ՌԴ Պետդումայի պատգամավորը։


«Իմ  ելույթները հենց այս իրավիճակի մասին էին․ այսօր ՀՀ իշխանությունները ՌԴ դաշնակից պետությունից ցանկանում են վերածվել Արևմուտքի դաշնակից պետության։


Ես հրապարակայնորեն խոսել եմ այն մասին, որ ՀՀ-ում վերջին ամիսներն հնարավոր են համարում  շահարկել  այն թեմաները, թե ՌԴ-ն դավաճանել  է Հայաստանին, ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները և այդ ֆոնին զարգացնում են իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ, որը ներկայումս ներգրավված է ՌԴ-ի հետ հակամարտության մեջ։


Եվ այժմ մենք գիտենք, որ ՌԴ-ում  նախատեսվում է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում,  և այդ ֆոնին նման քայլ է արվում․․․»,- ընդգծեց Զատուլինը։


Կոնստանտին Զատուլինը նշեց նաև․ «ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։ Առաջին հերքին այսօր ես այժմ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրով, որոնք, ըստ իս, դավաճանված են ՀՀ իշխանությունների  կողմից։ Մինչ այդ ես այս բառը չէի կիրառում, իսկ այժմ կարծում եմ,  որ ունեմ  դա ասելու բարոյական իրավունք»,- նշեց Զատուլինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր