ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»          Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում       Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»    

17 մար 2021 15:37

Ալիևը հրամայել է հուշարձանների վրայից ջնջել հայկական գրությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում գտնվող հուշարձանների վրայից ջնջել բոլոր հայկական գրությունները: Այս մասին Twitter-ում հայտնել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ 


«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգել ջնջել Արցախի օկուպացված տարածքներից հայկական հետքերը։ Ալիեւի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», - գրել է Բալայանը։


Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը կնոջ ու դստեր հետ այցելել էր Հադրութ։ Հրապարակված տեսանյութերն ուսումնասիրելուց հետո լրատվամիջոցները նկատել էին, որ եկեղեցիներում արդեն խաչեր չկան, ուստի պատահական չէ, որ Ալիևն արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին այցելել Արցախ և իրականացնել պատմական հուշարձանների գույքագրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր