Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

18 մար 2021 14:14

Տեսանյութ.Ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայցերբեք չեմ լքի խրամատը

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը րդ նախագահի և մյուսների գործով նիստից առաջվ կարճ հանդիպում ունեցավ կուսակիցների և աջակիցների հետ։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ դժվար է կանխատեսել ներկա իշխանությունների գործողությունները։ Երբ կլինի ընտրությունների մասին հայտարարություն, կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը կհայտնենք։


ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց հայրենակիցներին, կուսակցներին, հիշեցրեց, որ երկու տարի առաջ կարվեց մի քրեկան գործ, որի շրջանակներում իրեն անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան,իսկ մեկ տարի առաջ դատարանի բակում հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։


«Ոմանք չհասկացան, թե ինչո՞ւ չեմ խոսում անհեթեթ գործի ամսին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել, բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, ապօրինությունները»։


ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ ապօրինի գործերը միայն իր նկատմամբ չէին, կային շատ ճչացող ապօրինություններ, որոնք ըստ իրեն՝ 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և ազգային իղձերը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շարունակելու են պայքարը և մեկ անգամ ևս շեշտեց. «Մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրայիան լայն արձագանք չունեցան։Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկում, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը և այսօր ևս ցանկանում եմ ուղերձ հղել հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի»։


Սերժ Սարգսյանը նաև հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջան ի կազմում։ ՀՀ երրորդ նախագահը հայտնեց, որ ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ինքը տեսնում է այդ ողբերգությունից դուրս գալու ճանապարհը։


«Կապիտուլյանտները պետք է հեռանան։ Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին, այլ ճանապարհ ու այլընտրանք չկա»։


Սերժ Սարգսյանը ելույթում նշեց նաև, որ 3 տարիների ընթացքում նաև կուսակցական կորուստներ ունցան, բայց նաև կոփվեցին, իրենց շարքերը բյուրեղացան և այսօր ևս ունեն պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։


«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կայքնով ես ապացուցել եմ՝ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը, սրանում կարող եք վստահ լինել։ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»։


Սարգսյանը շնորհակալություն հայտնեց սատարման համար և խնդրեց աջակիցներին և կուսակիցներին չսպասել մինչև դատական նիստի ավարտը։ Վերջում համակիրները և ՀՀ երրորդ նախագահը գոչեցին՝ «Կեցցե Հայաստանը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր