Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

19 մար 2021 10:15

ԳՇ 3 պետ, 3.000.000 վարչապետ. քաո՞ս, թե՞ փրկություն․ Հուսանք՝ բանը չի հասնի միաժամանակ 3 իրարից անկապ բանակներ ունե­նալուն.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես կատակում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, Ար­մեն Սարգսյանի ճիզվիտական խաղերի պատճառով ԶՈւ ԳՇ պետի աթոռը վերածվել է «իշաոտուկի», ուր տեղավորվում են միանգամից երեք շտաբի պետ՝ դատարանով վերականգն­ված Օնիկ Գասպարանը, ժ/պ Ստեփան Գալստյանը և կապի­տուլյանտի նշանակած Արտակ Դավթյանը:


Հուսանք՝ բանը չի հասնի միաժամանակ երեք իրարից անկապ բանակներ ունե­նալուն, առավել ևս, որ Օնիկ Գասպարյանն առավոտյան ներ­կայացավ ծառայության և նստեց իր աշխատասենյակում, և ոչ ոք չփորձեց խանգարել... Սակայն Նիկոլի հայտարարությու­նը՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, կյանքի կոչեց իր իսկ ստեղծած «երեք միլիոն վարչա­պետ» երևույթը, որը հղի է քաոսով»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք»  թերթի՝ 19․03.21թ. համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր