Կրճատել ժամկետայինների ծառայության ժամկետն ու առնվազն 6 ամիս դարձնել.ծնողները կառավարության մոտ են
![](https://www.pastinfo.am/news_images/390/1168649_1/36.thumb.png)
Ծնողներին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել։ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել այսօր ժամը 12-ին զինծառայողների ծնողներին հանդիպելու։ Նրանից 8-ը կներկայանա հանդիպմանը։
«Վարչապետի պատասխանը չի բավարարել մեզ։ Ծնողները հիմա այն կարգավիճակում են ինչպես թուխսը, որի վրա մի գիշատիչ է հարձակվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողի ծնողը։
նա հայտնեց նաև, որ հունվար-փետրվարին զորացրված տղաներին պետությունը հրաժարվում է ուսանողական և առողջության հարցերում սոցփաթեթներ տրամադրելուց։
«Երեխաները դիմում են առողջապահական խնդիրներով, նրանց պատասխանում են, որ պետությունը իրենց հանդեպ պարտավորությունները կատարել է և ինքնուրույն իրենց միջոցներով պետք է կազմակերպեն, այսինքն՝ զինվորը դառնում է օգտագործած թաշկինակ»։
Զինվորներին, ըստ ծնողների, այսօր չեն խրախուսում։ Ծնողները նշում են, որ հարցերը բարձրաձայնելու են, պատասխան չստանալու դեպքում դիմելու են կտրուկ քայլերի։
«Մեր մոտեցումը եղել է կառուցողական, զսպել ենք մեզ, որ մեր երեխաների արածը ջուրը չգցենք։ Ինչքան էլ մենք կտրուկ քայլեր անենք, պետականությանն ու անվտանգությանը չենք վնասելու, բայց պահանջատեր ենք»,- հայտնեց ծնողներից մեկը։