Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

22 մար 2021 18:17

Հայաստանը ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջեւ է հայտնվել.Ովքե՞ր կարող են օգտվել պետպատվերով արհեստական բեղմնավորման հնարավորությունից

Հայաստանը ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առջեւ է հայտնվել. ըստ վերջին տվյալների, վերարտադրության գործակիցն այսօր 1.6 է, իսկ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ ցուցանիշը լինի առնվազն 2.1: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը:

Նրա խոսքով, ծնելիության գործակիցը երկրում 1990 թվականի համեմատ նվազել է մոտ 1.8 անգամ: կա նաեւ անպտղության խնդիր, որին բախվում են 14.9 տոկոս կանայք եւ 9.5 տոկոս տղամարդիկ:

Մասնագետի խոսքով, այս մարտահրավերին դիմակայելու համար մշակվել է անպտղության հաղթահարման ծրագիր, որը մի քանի բաղադրիչ ունի: Ծրագիրը հնարավորություն է տալիս պետպատվերի շրջանակում որոշել անպտղության պատճառը, բուժում անցնել, ինչպես նաեւ արհեստական սերմնավորում ու բեղմնավորում անել:

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ.

զինծառայողները եւ նրանց հավասարեցված անձինք,
ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 եւ ավելի միավորով,
հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար,
184 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները,
44-օրյա պատերազմում զոհված զինվորների եւ կամավորների ծնողները: Վերջիններիս վրա չեն տարածվում ծրագրով նախատեսված սահմանափակումները, որոնք գործում են այլ խմբերի համար:
Նունե Փաշայանի խոսքով՝ ամբողջ 2020-ին ծրագրի շրջանակում իրականցվել էր 49 սաղմիկների տեղադրում, իսկ 2021-ին արդեն 44 տեղադրում է իրականացվել: Ավելին, այս տարի 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր