Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 մար 2021 13:45

Փաշինյանն անփոխարինելի՞ է՝ հարցից հետո Լիլիթ Մակունցը դադարեցրեց ճեպազրույցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իշխող խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն՝  ամբողջությամբ համամասնական ընտրակարգին  անցնելուն  և այդ կարգով արտահերթ ընտրություններին գնալուն:

«Այս պահին քննարկումներ են ընթանում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքին:

Ինչ վերաբերում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իշխանությունը խախտում է  ձեռք բերված պայմանավորվածությունը, Լիլիթ Մակունցը նշեց, թե տեղյակ չէ, թե ինչ նկատի ունի Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ նախընտրական ցուցակն ո՞վ է ղեկավարելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է. «Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը»:

168.am-ի հարցին՝ իշխանությունը ռեսուրս ունի՞ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ չգիտի, թե որտեղից պետք է չվճարված զինծառայողների գումարները տրվի, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Կարծում եմ՝ եթե կա անհրաժեշտություն առկա իրավիճակում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար և գրեթե ամբողջ քաղաքական դաշտն ունի կոնսենսուս, առաջին հերթին, իհարկե, նկատի ունեմ խորհրդարանական խմբակցություններին, կարծում եմ՝ կհայթայթեն, այսինքն՝ ես այն անձը չեմ, որ պետք է այդ հարցին պատասխանի, դիմեք կառավարությանը»:

Հաջորդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի՞ է, Լիլիթ Մակունցը նշեց, որ այդ հարցին չի պատասխանի:

Դիտարկմանը՝ ՔՊ-ն հո անձ-կուսակցությո՞ւն չէ, Լիլիթ Մակունցը նկատեց. «Խնդրում եմ, վիրավորական արտահայտություններ թույլ մի տվեք, խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնալ: Եթե այսպես շարունակեք՝ ես կդադարեցնեմ ճեպազրույցը: Դադարեցնենք ճեպազրույցը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր