Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

23 մար 2021 14:13

Տեսանյութ.Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել

Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբյանը. «Կրած վնասների մասին տեղեկություն կարող է տրամադրել միայն հակառակորդը»,-հավելեց նա:

Հակոբյանի խոսքերով, հեռվից կիրառման տարածքը լավ տեսանելի չէ, բացի դրանից կիրառման օրը եղել է ամպամած, դա ևս ազդում է տեսանելիության վրա. «Ամենակարևորը պայթյունների կրած վնասն է, որը կարող է ասել միայն հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետո ետ չենք վերցրել:

Այն տարածքը, որտեղ կիրառվել է, մենք ետ չենք վերցրել:

Արդյունքների մասին վարչապետին կարող էր ասել միայն Ադրբեջանը: Պետք է հակառակորդի հետ փոխգործակցես տվյալներ տալու համար: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը երբեք մեզ այդպիսի տվյալներ չի տա»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր