10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

24 մար 2021 13:01

Վրաստանում բուժքրոջ մոտ պատվաստումից հետո կորոնավիրուս է հայտնաբերվել

Վրաստանում բուժքրոջ մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կորոնավիրուս է հաստատվել:


Շրջաններից մեկի քրեակատարողական հիմնարկում աշխատող բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցից հայտնում են, որ պացիենտի առողջական վիճակը թեթև է և նրա մոտ նկատվում է կորոնավիրուսով վարակված պացիենտին բնորոշ թուլություն: Կինը Astrazeneca տեսակի պատվաստանյութով է պատվաստվել։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։


«Պացիենտին շրջանից Թբիլիսի են տեղափոխել կիրակի օրը: Նա պատվաստված էր: Առողջական վիճակն այսօր բավարար է, թեթև, անալիզները նորմալ են: Թոքերը գրեթե ախտահարված չեն։ Հոսպիտալացումից հետո պացիենտի մոտ ջերմություն է նկատվել, սակայն վերջին երկու օրվա ընթացքում ջերմությունն անցել է»,- հայտարարել են հիվանդանոցից:


Տեղի ունեցածին արձագանքել է նաև Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, որ բուժքույրը պատվաստվելուց առաջ՝ մարտի 18 -ին, կորոնավիրուսի հակագենի թեստ էր հանձնել, բացասական պատասխանից հետո միայն՝ պատվաստվել: Մինչ այդ էլ,  աշխատանքային պարտականությունների համաձայն, թեստ էր հանձնում շաբաթը մեկ անգամ, հետևաբար, վերջին անգամ ՊՇՌ թեստ հանձնել էր մարտի 15-ին: Կորոնավիրուսի թեստը դրական է արձանագրվել մարտի 20 -ին, երբ կորոնավիրուս հաստատվել է կնոջ ամուսնու մոտ:


Հիշեցնենք, որ Վրաստանում Astrazeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելուց հետո 27-ամյա բուժքույր մահացավ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր