Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք          Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին       Եթե կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա կկործանվեն.Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին՝ վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. . Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար    

24 մար 2021 16:44

Տեսանյութ.Ես այնքան ապացույցներ ունեմ, մեկ-մեկ բացահայտելու եմ.Հարազատները պահանջում են սեփական ձեռքերով դուրս բերած որդիների մարմինները

Անհետ կորած զինվորների ծնողներն ու հարազատները նրանց մասունքները գտնելու հույսով Կովսական են մեկնել առանց խաղապահների, առանց Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչների։ Հունվարի 9-ին մի փոսից գտել ու տասը պարկի մեջ են տեղավորել թե ամբողջական մարմիններ, թե մասունքներ։

«Մենք Աստծո հույսով ենք մտել այդ տարածք, ապրելու հավանականությունը մեկ տոկոս էր»,- 5-րդ ալիքի հետ զրույցում ասում է Գարիկը, ով եղբոր մարմինը սեփական ձեռքերով է դուրս բերել փոսից։

Հարազատները պնդում են, որ մինչ օրս իրենց որդիների մասունքները ցեխոտ են, ԴՆԹ փորձաքննություն չի իրականացվել։

ԴՆԹ փորձաքննության արդյունքում մի ազդր է համընկել Անահիտ Ադոյանի ամուսնու հետ։ Մայրը սակայն պահանջում է իրենց որդու ամբողջական մարմինը։

«Ամբողջ Զանգելանի պատմությունն այս իշխանության կոկորդին մի մեծ փուշ է կանգնած։  Ես այնքան ապացույցներ ունեմ, մեկ-մեկ բացահայտելու եմ»,- ասում է մայրը։

5-րդ ալիքի ռեպորտաժը՝ ներքևում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր