Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի դեմ շարունակվող ռшզմական шգրեսիայի հետևանքները          ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը       Մարտի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

25 մար 2021 10:44

Նիկոլ Փաշինյանի անակնկալ հայտարարությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների գնալու են նոր Ընտրական օրենսգրքով՝ առանց ռեյտինգայինի։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ ընտրակարգի հարցը չի քննարկվել․ «Բայց ես բոլոր քննարկումների ժամանակ հարց եմ ուղղել մեր խորհրդարանական գործընկերներին, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի։


Մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ԼՀԿ-ն թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, ՀԿ-ների հետ․․․ որոշում է կայացրել, որ գնանք ԸՕ պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կայանան փակ համամասնական ընտրակարգով»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․03.21թ. համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր