Տեսանյութ.Ահա թե ինչպեr Արցախում 110 մլրդ դրամի ծրագիր կիրականացվի
![](https://i.ytimg.com/vi/jycY2aI2VA8/maxresdefault.jpg)
«Առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ։ Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը»,– նշել է նա:
Փաշինյանի խոսքով` ևս մի քանի որոշումներ են կայացրել, որոնցով ոչ միայն պետք է իրագործեն 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած «ճանապարհային քարտեզի» դրույթը՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնեն Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ մարտի 25-ին կայացրած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում: