Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

31 մար 2021 12:25

Վերին օղակներում իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ V»-ն, իսկ քաղաքացիների վրա «սաղացնում են» «Աստրազենեկան»

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախագահ եւ «Արֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պավաստանյութով:

Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի եւ համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ ի տարբերություն առողջապահության նապարարի մայրիկի, ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանական ծագմամբ «Աստրազենեկա» պատվաստանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգների մասին՝ եվրոպական երկրներում տասնյակ մահեր են գրանցվել, ինչպես նաեւ եղել են դեպքեր, որ տրոմբ է առաջացրել եւ այլ խնդիրներ:

Օրինակ, Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը: Ի դեպ, Գերմանիայի կանցլեր ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼՆ ընդհանրապես արգելել է իր երկրում այդ պատվաստանյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար։

Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրենի առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի եւ անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հայաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»: Բայց, արի ու տես, որ վերին օղակներում, փաստորեն, իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ V»-ն:

Դեռեւս նախորդ տարի նոյեմբերին ՌԴ-ի առողջապահության նախարար ՄԻԽԱՅԻԼ ՄՈՒՐԱՇԿՈՅԻ կողմից Հայաստանին, որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Եվ այդ ժամանակ առաջինը պատվաստվել էր առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ արդեն նախկին նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ: Եվ ուրեմն՝ բոլոր պաշտոնյաները պատվաստվում են «Սպուտնիկ V»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան», որովհետեւ հավանաբար այն ավելի էժան է կամ, պարզապես, վերեւներում ատում են սեփական ժողովրդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր