Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 29-ի համար          Հակառուսական մարաթոն է կազմակերպվում․ «Հրապարակ»       Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»    

03 ապր 2021 11:45

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը «նացիստների հանցակից» համարելով Գարեգին Նժդեհին դատապարտել է Երևանում նրա արձանի կանգնեցումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր մասնակցել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում:


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իր ելույթում Բայրամովը հիշեցրել է «Ադրբեջանի հսկայական ներդրումը» ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:


Ադրբեջանցի դիվանագետը «ափսոսանք է հայտնել» այն կապակցությամբ, որ ԱՊՀ տարածքում նացիզմի խրախուսման օրինակներ կան, ինչպիսիք են` «նացիստների հանցակից» Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը Երևանի կենտրոնում:  Բայրամովը շեշտել է, որ ԱՊՀ-ում ֆաշիզմի հերոսացման տեղ չպետք է լինի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր