Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

03 ապր 2021 11:30

Ռեկորդային թիվ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1192 նոր դեպք, մահացել է 37 մարդ

Երեկ կատարվել է 4976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, մահացել է 37 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


«Ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869652 թեստավորում:




Այսպիսով` երեկ կատարվել է 4976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 856 առողջացած և 23 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 14 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 918 է»,- հայտնում են  նախարարությունից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր