Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան       Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է    

05 ապր 2021 11:05

Բաքվում ակտիվորեն գովազդում են Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցը

Կովկասում և Ղարաբաղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ քաղաքականության շրջանակներում, հայտարարել է, որ նա Ռամադանից (մահմեդական ծոմ պահելու ամիս) հետո կմեկնի Շուշի քաղաք: Բաքվի ԶԼՄ-ներն ակտիվորեն գովազդում են այցը։ Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։


«Վերջերս «Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալխան Շահին Օղլուն Բաքվի լրատվամիջոցներին հայտնեց, որ Էրդողանի այցը Շուշի անհրաժեշտ է Ադրբեջանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար:


Ավելի վաղ,  թյուրքալեզու  երկրների վերջերս կայացած գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել էր իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Շուշի մեկնելու ցանկությունը:


Միևնույն ժամանակ, Ադրբեջան Ազար Թաջ պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդում է Շուշիի վերանորոգման և վերակառուցման գործընթացում առաջընթացի մասին, իսկ  ոչ պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են նաև քաղաքում հյուրանոցների կառուցման նախագծերի մշակման մասին։


Շուշիում նախատեսվում է կառուցել 12 հինգաստղանի հյուրանոցներ, որից մեկը կրելու է «Ղարաբաղի հաղթանակը»  անունը: Բաքվի ԶԼՄ-ները  հյուրանոցի մակետից լուսանկրաներ են հրապարակել, որոնցում երևում է, որ մուտքի վերևի մասում, կենտրոնում տեղադրված են Թուրքիայի և Իսրայելի դրոշները, իսկ Ադրբեջանի  և Պակիստանի դրոշները գտնվում են դրանց կողքին։


Նախկինում տարածվել էին լուրեր՝ տարածաշրջանի ժողովրդագրական և կրոնական համատեքստը փոխելու  թուրքական ծրագրերի մասին:


Բաքվի պաշտոնյաները և ԶԼՄ-ները հայտարարել են նաև, որ այս տարածքների վերակառուցումը կվստահվի հրեական և իսրայելական ընկերություններին`  «խելացի քաղաքներ և գյուղեր» ստեղծելու համար»,- գրում է կայքը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր