Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

05 ապր 2021 15:19

Պատվաստման հիմքում իսկապես «չիպավորման» սկզբունքն է ընկած...Պատվաստման միջոցով բնակչության «չիպավորման» միֆը

Պատվաստման հիմքում իսկապես «չիպավորման» սկզբունքն է ընկած. մարդու օրգանիզմում տեղեկության կրիչ է ներդրվում ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի կամ «սպանված» վիրուսի տեսքով։ Արդյունքում բիոհամակարգը սկսում է հակամարմիններ արտադրել։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է «Ինվիտրո» մասնավոր բժշկական ցանցի հիմնադիր, բժիշկ-ռեանիմատոլոգ Ալեքսանդր Օստրովսկին։
«Ինչ-որ մեկն ընդհանրապես հորինել է, որ պատվաստումը բնակչության չիպավորում է՝ խիստ բացասական երանգով: Թեև ինչ-որ առումով պատվաստման հիմքում իսկապես չիպավորման սկզբունքն է, այսինքն՝ տեղեկության կրիչը՝ ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն կամ հենց «սպանված» վիրուսը արհեստականորեն ներդրվում են մեր օրգանիզմ, որպեսզի մեր կենսաբանական համակարգը սկսի որոշակի սպիտակուցի հակամարմինների արտադրությունը»,-նշել է բժիշկը։


Օստրովսկու խոսքով, պատվաստումը պետք է հանրայնացնել, բացատրել քաղաքացիներին, որ կորոնովիրուսի դեմ պատվաստման վտանգն անհամեմատ ավելի քիչ է, քան վարակվելու դեպքում սպառնացող վտանգը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր