Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

06 ապր 2021 15:01

Տեսանյութ.Ինչո՞ւ գնանք ընտրությունների, եթե կարելի է ռադ անել Նիկոլին. ուշքի եկեք, թույլ չտաք՝ երկրորդ անգամ ձեզ խաբի

Մենք չենք ասում՝ Նիկոլ Փաշինյանն անհաջող պատերազմ է ունեցել, ասում ենք՝ ինքը դավաճան է, որովհետև մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Մենք իրեն ասում էինք՝ «Իսկանդեր»-ով ադրբեջանական գազամուղը պայթեցրու, ինքը, չգիտես ինչու, խփում էր Գյանջայի շենքերին, մեզ դա պետք չէր։ Մենք ասում էինք՝ ատոմակայանի թափոններով կրակիր, միջուկային զոնա ստեղծիր, որ զորքը չկարողանա գալ, ոչինչ չարեց։ Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահն իրեն ասեց՝ Հադրութի կեսը ձեզ մնա, Շուշին ձեզ մնա, կանգնեցնեմ պատերազմը․ այդ դեպքում 6000 ք/կմ մնում էր մեզ, մարդը հայտարարեց՝ ավելի լավ է Ալիևին հանձնեմ, հետո ժողովրդին խաբեմ, որովհետև եթե հիմա գնամ զիջման, ինձ դավաճան կասեն»,-ասաց Բագրատյանը։

Նա հայտարարեց՝ երեկ հրապարակվել են Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 2020-ի եկամուտները,, ու նշեց՝ յուրաքանչյուրինը կազմում է 60 հազար դոլար։

«Ինքը չի համարձակվում բարձրացնել ԱԺ նախագահի, պատգամավորների, վարչապետի աշխատավարձերը, բայց պարգևավճար է տալիս ամեն ամիս։ Անցյալ տարի միայն դրա համար 120 մլն դոլար են ծախսել, բայց դրանով մենք մոտ 2000 հատ փոքր ԱԹՍ կարող էինք գնել, կամ ևս 10-ական ՏՈՌ համակարգեր, որոնցով կոչնչացնեինք հակառակորդի տարածքը»,-ասաց Բագրատյանը։

ՀՀ նախկին վարչապետի խոսքով՝ իշխանությունները շրջում են ՀՀ-ով ու հայտարարում, թե ուսուցիչների աշխատավարձն են բարձրացնելու, մինչդեռ, օրինակ, դասղեկության համար նախատեսված գումարը հանում են, արդյունքում ուսուցիչներին ավելի շատ աշխատավարձ չեն տվել։

Նա նշեց՝անցած տարվա ընթացքում բյուջեի եկամուտները պակասել են 19 տոկոսով․ «Երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, մի դեպք եղե՞լ է, որ կոռուպցիան բացահայտվել է, և դատարանը որոշել է, որ մի դոլար այդ մարդուց պետք է վերցնի, մտցնի բյուջե։ Չկա նման բան, ու կլինի, երբ մենք կգանք իշխանության ու նրանց իրենց կոռուպցիայի համար կնստեցնենք և կտեսնենք՝ այդ դեպքում ինչքան փող կմտնի բյուջե»,-հայտարարեց նա, ապա դիմեց հանրահավաքի մասնակիցներին․

«Ժողովուրդ, ուշքի եկեք, թույլ չտաք՝ երկրորդ անգամ ձեզ խաբի։ Ճիշտ է, որ մենք ընտրության չգնանք, նա ընտրության ժամանակ արյուն է թափելու։ Ես մի րոպե անգամ չեմ կասկածում, որ կպարտվի, բայց ինչու գնանք ընտրության, երբ նրան կարելի է «ռադ անել» ասպարեզից, ով է ինքը, որ մեր 10 հազար ք/կմ-ը վերցնի, տա թուրքին։ Այս հողի վրա ես իր հետ չեմ կարող, կա՛մ ես պիտի լինեմ, կա՛մ ինքը»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր