Վահեն կա՛մ գերի է ընկել, կա՛մ սպանված է          Ռուսաստանի հայերի միությունը ոստիկաննների միջոցով չեղարկել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը       Արմեն Սարգսյանի աշխատակազմն էլ է տարակուսած․ հեռացող մարդն իրեն այդքան ակտիվ չի պահի, նա ինչ-որ պլաններ ունի․«Հրապարակ»    

06 ապր 2021 15:47

Տեսանյութ.Ահա թե ինչու եմ զզվում Նիկոլից, ասում՝ սատկի, պրծնենք.Առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ոչինչ չարեց

Ես ուզում եմ պատմել, թե ինչու եմ խորշում, գարշում Նիկոլ Փաշինյանից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրհավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ինչու եմ բացահայտ ասում՝ սատկի պրծնենք: Ի վերջո կողքս նստած էր պառլամենտում եւ 5 տարի հետը չէի խոսում: Ինչու ենք ասում՝ ինքը դավաճան է: Մենք չենք ասում՝ անհաջող պատերազմ է ունեցել, ասում ենք՝ դավաճան է: Որովհետեւ մենք շանս ունեինք այդ պատերազմում չպարտվել: Որովհետեւ հենց առաջին օրն իրեն ասվեց՝ պայթեցրու Սարսանգը, վերացրու Մարտակերտի ռազմաճակատը: Էնտեղ հեղեղ էր լինում, եւ դու զորքերը տեղափոխի հարավային ճակատ, որովհետեւ հարավից է գալու թշնամին: Սկզբից թշնամին զրահատեխնիկայով էր ուզում գալ, 10-րդ օրը փոխեց, ինտենսիվացրեց ԱԹՍ-ներով ինձ խփելը: Մենք ասում էինք Իսկանդերով խփի նավթամուղ, գազամուղ պայթեցրու, ինքը չգիտես ինչու խփում էր Գյանջայի 5-հարկանի շենքերին: Մենք ասում էինք՝ ատոմակայանի թափոններ կան, իրենք դա չունեն, լցրու, կրակի, ստեղծի միջուկային զոնա, որ չկարողանա զորքը գա: Ոչինչ չարեց:

Վերջապես հոկտեմբերի 19-ին Պուտինն ասաց՝ Հադրութի կեսը ձեզ մնա, Շուշին էլ ձեզ մնա,  կանգնեցնեմ: Այդ դեպքում Լաչին ու Քելբաջարը մեզ էր մնում: Այսինքն 6 հազար քառակուսի կմ մեզ էր մնում:Մարդը պարզ ասաց՝ ավելի լավ է ես հանձնեմ, հետո ժողովրդին խաբեմ, ասեմ՝ պարտվել եմ, որովհետեւ եթե հիմա գնամ զիջման, կասեն՝ դավաճան: Արդյունքում 6 հազար քառակուսի կմ-ից մնաց 2,5-3-ը»,-ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Փաշինյանի ամեն մի շարժումը «փնթի չնթռլոյի շարժում է»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները կազմել են յուրաքանչյուրինը 60 հազար դոլար. «Անցյալ տարի միայն պարգեւատրումների համար 120 մ,լն դոլար են ծախսել: Դրանով մենք կառնեինք մոտ 2 հազար փոքր ԱԹՍ կամ 10 հատ «Պանցիր» կամ «Տոռ», որոնք կոչնչացնեին, կփակեին հակառակորդի տարածքը»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր