Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հրդեհ է բռնկվել Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց շենքում    

07 ապր 2021 10:45

Քոչարյանը նպատակահարմար չի գտել Վանեցյանի հետ դաշինք կազմել, մերժել է Վանեցյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ցանկություն է հայտնել միանալու Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվելիք նախընտրական դաշինքին, սակայն մերժվել է:


Քոչարյանն ասել է, թե իր կողմից այնքան էլ ճիշտ չի լինի դաշինք կազմել մի մարդու հետ, ով իր դեմ քրեական գործ է հարուցել՝ նկատի ունենալով Վանեցյանի ԱԱԾ տնօրեն աշխատած շրջանում իր դեմ հարուցված քրեական գործը:


Քոչարյանն ասել է, թե Վանեցյանի հետ հետընտրական դաշինք կստեղծի, եթե վերջինիս ղեկավարած կուսակցությունը մտնի խորհրդարան: Դրա համար պետք է, որ Քոչարյանի կողմից ստեղծվող դաշինքը ևս հայտնվի խորհրդարանում»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր