Սկանդալային այդ «AstraZeneka»-ն Հայաստանին պարտադրե՞լ են.«Իրավունք»

Խոսքը միանգամայն պարզ հարցի մասին է: Ավելի ճիշտ, առանց մեր հարցնելու էլ նախարարությունը պետք է տեղեկություն տարածեր, թե պատվաստանյութի մեկ դոզայի համար վճարել ենք այսքան: Սակայն անգամ գրավոր հարցման համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո այդպես էլ պատասխան չկա:
Մինչդեռ շրջանառվում են խոսակցություններ, որ «AstraZeneka»-ն ձեռք է բերվել մոտ կրկնակի թանկ գնով, քան «Սպուտնիկ \/»-ի այն արժեքն է, որին Հայաստանը կարող էր հավակնել, եթե ինքնուրույն բանակցեր ՌԴ-ի հետ: Այն դեպքում, երբ մեր Առողջապահության նախարարության նախկին ու ներկա վերնախավը նախապատվությունը տալիս է «Սպուտնիկ V»-ին, երբ պետք է իրենք ու մեր իշխանական օղակի այլ ներկայացուցիչներ պատվաստվեն:
Այսպիսով, եթե «Սպուտնիկ \/»-ի փոխարեն «AstraZeneka»- ն (որից, ի դեպ, եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հրաժարվում են) ձեռք են բերել ոչ ցածր գնի և ոչ էլ բարձր որակի պատճառով, ապա իրականությանն ավելի մոտ են դառնում այն լուրերը, որ իրականում պատճառը կասկածելի գործառույթներով աչքի ընկած «Gavi»-ի, լրտեսական մեղադրանքներ շալակած «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու նման այլ արևմտյան կառույցների հանձնարարականներն են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: