Հուլիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ձուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»    

08 ապր 2021 11:28

Դավադրաբար արտահանձնված ադրբեջանցի դիվերսանտները դժգոհում են

Ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլգամ Ասգերովը, որոնք 44-օրյա պատերազմից հետո դավադրաբար արտահանձնվել են Ադրբեջանին, դժգոհում են աղքատությունից և առողջությունից. հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:

Ասգերովը պնդում է, որ ինքը գլխացավեր ունի։ Գուլիևը ոտքերի խնդիրներ ունի: Բացի այդ, ըստ Գուլիևի, իր ընտանիքը պարզապես ուտելու բան չունի: Նրա կինը մնացել էր առանց աշխատանքի․ նախկինում ռեստորանում ամաններ էր լվանում, իսկ ինքը չի կարող աշխատել ոտքերի ցավի պատճառով:

Հիշեցնենք, որ դիվերսանտներ Ասգերովն ու Գուլիևը դատապարտվել են Արցախի տարածք  ներթափանցման ժամանակ 14-ամյա երեխա սպանելու համար: Երկու դիվերսանտները, որոնք համարվում էին ոչ թե գերի, այլ ռազմական հանցագործներ, ՀՀ իշխանությունների անողնաշարության պատճառով գերիների փոխանակման արդյունքում արտահանձնվել են Ադրբեջանին։

Նշենք նաև, որ Ասգերովն ու Գուլիևը նախկինում հայտարարել էին, որ իրենց պատշաճ վերաբերմունք էր ցուցաբերվում հայկական բանտում, և իրենք չէին բողոքում իրենց առողջությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր