Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

09 ապր 2021 16:21

Տեսանյութ.Դուք ռազմագերի չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք․շատ մեծ անակնկալ է սպասվում, գելխեղդներն ու գայլերը իրար հետ հեռանալու են

Փաշինյանը անում է նույն բաները, ինչ  ժամանակին արել է Սերժ Սարգսյանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իշխանությունն արդեն նախընտրական քարոզարշավ է անում:


«Նայում են, թե այն ժամանակ ինչ է խոսացվել, ինչ կա տենց հնչեղ, ասում են։ Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում վերադարձնել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք, դուք մի գեղի կլուբ չեք կարող սարքել: Մի հատ մեր իշխանության դեմքին նայեք, ինքը ատոմակայանի հետ ի՞նչ կապ ունի, ատոմակայանից ի՞նչ են հասկանում, իրենց հեռու պետք է պահել ատոմակայանից»,-ասաց նա:


Էդմոն Մարուքյանը նշեց, որ իշխանությունն է շահարկել գերիների հարցը դրական իմաստով, փորձել են փիառ անել, թե տեսեք բերում ենք, հիմա չի բերվել ու խայտառակ եղան: Ըստ նրա՝ այս երկրում արդեն սև ու սպիտակի բաժանում այլևս չկա, արդեն սև ու սև է:


«Այս ընտրությունը լինելու է շատ մեծ անակնկալ, գելխեղդներն ու գայլերը իրար հետ հեռանալու են, նախ՝ գելխեղդները «ֆեյք» են, իրանց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ մի նենց գայլեր էլ չեն, երկուսն էլ հեռանալու են և գալու են նորմալ մարդիկ, որոնք երկիրն այս իրավիճակից հանելու են, օրինակ՝ իմ նման մարդիկ»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պայմանավորվածությունը խախտելու հնարավորությանը, Էդմոն Մարուքյանն ասաց.«Ամեն ինչ հնարավոր է, Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել: Ճգնաժամը կլուծվի, եթե այս իշխանությունը հեռանա, ոչ թե հեռանա, որ նախկին իշխանությունը գա, այլ հեռանան բոլորվ»,-հավելեց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր