Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

10 ապր 2021 16:33

Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը

Կան մի քանի նշաններ, որոնցով կարելի է կասկածել գլխուղեղի մոտալուտ թրոմբոզը, պնդում է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Յուրի Բելենկովը:

«Առաջին՝ անչափ ուժգին գլխացավը: Երկրորդ՝ դեմքի համաչափության խախտումը, երբ, օրինակ, նազոլաբիալ ծալքը մի կողմից մեծանում է: Երրորդ՝ խոսքի խառնաշփոթը: Եվս մեկ ախտանիշ է տեսողության կորուստը կամ վատթարացումը»,- «Երեկոյան Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ թրոմբոզի հավանականությունը կարող են ցույց տալ նաեւ այնպիսի ախտանիշներ, ինչպես առանձին վերջույթների ընդարմացումը կամ կաթվածահարումը:

Բելենկովը շեշտել է, որ մոտալուտ թրոմբոզը ցույց տվող գործոններն իրականում բավականին շատ են, որոնք իրարից սաստիկ տարբերվում են. «թեթեւ վիճակից, որը նման է գիտակցության կորստին, երբ մարդու հետ մեկ անգամ է տեղի ունենում, եւ նա արագ ուշքի է գալիս, մինչեւ բոլոր վերջույթների կաթվածահարում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր