Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 ապր 2021 11:21

Կանադան կասեցրել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունները՝ ԼՂ հակամարտությունում կիրառելու համար

Կանադան հետ է կանչել նախկինում տրված զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ստացել են ապացույցներ դրանց օգտագործման մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարության մեջ։


«Անցյալ աշնանը, արտահանման վերահսկման մեր խիստ ռեժիմի ներքո, Կանադայի կառավարությունը կասեցրել է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունները՝ մինչև հետաքննությունն այն մեղադրանքների վերաբերյալ, որ կանադական տեխնոլոգիան Ադրբեջանն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում:


Միջոցառումները հաջորդում են 2019-ի աշնանը Թուրքիա արտահանման նոր թույլտվությունների տրամադրումը կասեցնելու որոշմանը, որը կայացվել է այն բանից հետո, երբ Թուրքիան այդ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը և ներխուժեց այնտեղ:


Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը, ազգային պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ, այդ ժամանակվանից ձեռնամուխ է եղել բոլոր կասեցված և գործող վավեր արտահանման թույլտվությունների մանրակրկիտ վերանայմանը`ուղղված Թուրքիային:


Այս հետաքննությունից հետո, որի ընթացքում բացահայտվել են համոզիչ ապացույցներ, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվում է Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիան, ես հայտարարում եմ 2020 թվականի աշնանը դադարեցված թույլտվությունների չեղարկման մասին:


Նման օգտագործումը հակասում է Կանադայի արտաքին քաղաքականությանը և Թուրքիայի վերջնական օգտագործման հավաստիացումներին:


Այս առավոտ ես խոսեցի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ`վերահաստատելու Կանադայի մտահոգությունները և նախաձեռնելու երկխոսության մեխանիզմ կանադացի և թուրք պաշտոնյաների միջև` փոխվստահություն հաստատելու և արտահանման թույլտվությունների շուրջ համագործակցությունն ընդլայնելու համար`վերջնական օգտագործման երաշխիքների հետ համապատասխանություն ապահովելու համար:


Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է, և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական հիմունքներով», - ասված է հայտարարության մեջ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր