Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան       Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ    

13 ապր 2021 13:46

Քարլռություն.Կանադան խնդրել է ՀՀ-ին «Բայրակթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ տալ, սակայն ...

Կանադան խնդրել է Հայաստանին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը Բայրակթար անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին՝ հայտնում է Yerkir.am-ը։


Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որից տեղեկանում ենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով է այդ երկիրը կասեցրել թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը։


Հայ դատի հանձնախումբը Հայաստանի ԱԳՆ-ի այս կեցվածքը խիստ տարակուսելի է որակել՝ հայտնելով, որ Կանադային չօժանդակելու մասին իմացել է այդ երկրի արտգործնախարարության հրապարակած հետաքննությունից, որի մեջ բառացիորեն գրված է այս մասին։


ՀՀ ԱԳՆ-ն, վստահաբար, ունեցել է փաստեր, որ «Բայրաքթարում» կանադական տեխնոլոգիաներ կան, քանի որ պատերազմի ընթացքում մի քանի անգամ ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակեց փաստեր, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:


Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով պարզաբանել՝ ինչո՞ւ տեղեկատվություն չեն տրամադրել Հայաստանի անվտանգության համար այդքան կարևոր հետաքննությանը օժանդակելու համար։ Պատասխանն ստանալուն պես՝ կներկայացնենք մեր ընթերցողին։


Նշենք, որ Կանադան այսօր հետ է կանչել նախկինում տրված՝ զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ստացել են ապացույցներ, որ դրանք կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ Կանադան 2020 թ-ի հոկտեմբերի 6-ին դադարեցրել էր Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու էր դրանց` Ադրբեջանից Հայաստանի դեմ օգտագործվելու փաստը: Հիմնականում սա վերաբերվում է WESCAM CMX-15D օպտիկական համակարգին, քանի որ կանադական հենց այս միջոցներն են տեղադրված թուրքական հարվածային ԱԹՍ-ների վրա: Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ները ստանում են շատ խորը ու լավ պատկերներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր