Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

13 ապր 2021 11:51

Բացահայտ հայատյացություն և հային սպանելու քարոզ.ռասիզմ , որն ուղեկցվում է ռասայական հողի վրա սպանելու արդեն անթաքույց քարոզով

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով Բաքվում պատերազմի ժամանակ ռազմավարի ցուցադրությանը, գրում է.

«Բացահայտ հայատյացություն և հային սպանելու քարոզ։

Սաղավարտների ցուցադրումը ամենաբարձր մակարդակով խոսում է նրա մասին, որ Բաքվի բռնապետը խրախուսում է Հային սպանելը, գլխատելը։

Ավելի մանրամասնեմ։ Քոչվոր ցեղերի մոտ կա ավանդույթ, որ գրավելով բնիկների բնակավայրերը գլխատում են մարդկանց և գլխուները ցից հանում այդ բնակավայրերում։ Հիմա քոչվոր բռնապետի մոտ արթնացել է քոչվորի գենը և գլուխների փոխարեն հայ զինվորի սաղավարտն է ցուցադրում , որը ասոցացվում է գլխի հետ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է միջազգային սկանդալ դարձնի սա։ Սա բացահայտ ռասիզմ է, որն ուղեկցվում է ռասայական հողի վրա սպանելու արդեն անթաքույց քարոզով։

Բաքվի բռնապետն այսօր աշխատում է ներքին լսարանի վրա, չի ուզում, որ հաղթանակի էյֆորան մարի, քանի որ դա կլինի իր համար կործանարար, քանի որ նա ժամանակավորապես Թուրքիայի և ահաբեկիչների օգնությամբ գրավել է հողեր, որոնց կարգավիճակը դեռ անհայտ է։ Այն պատկանում է Թուրքիային, ՌԴ-ին, Եվրոպական ընկերություններին, թե Ալիևներին կամ Փաշաևներին․․․»։
***
Հիշեցնենք՝2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»:

«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր