«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

14 ապր 2021 16:42

Երևանի կողմից դրական նշաններ ստանալու դեպքում, Բաքուն պատրաստ է հնարավոր ամեն բան անել երկկողմ կապերի հաստատման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի դիվանագիտական ակադեմիայի «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչ հարաբերություններ կունենան հայերը և ադրբեջանցիները, գրում է Minval.az-ը:


«Կարծում եմ, որ դա մեծապես կախված կլինի քաղաքական գործիչների կամքից և ողջախոհությունից: Ես հավատում եմ, որ կամուրջներ կառուցելու համար անհրաժեշտ է, որ մենք ավելի ակտիվ լինենք այստեղ և Երևանում»,- ասել է նա` ընդգծելով, որ այս հարցում հայկական կողմի դիրքորոշումն իրեն անհայտ է: 


Բացի այդ, Ալիևը նշել է՝ որպես նախագահ և որպես ապագային նայող մարդ, Ադրբեջանն այդ կապերը ստեղծելու համար կանի ամեն բան, եթե Հայաստանը դրական նշաններ ուղարկի: 


«Այն ամենը, ինչ մենք արել ենք միակողմանիորեն, ես այդ մասին արդեն նշել եմ, դրա հստակ ցուցիչն է: Հավատացեք, որ մենք կարող էինք թույլ չտալ այս ամենը, և ոչ ոք մեզ չէր կարող ստիպել: Մենք դա գիտակցաբար ենք արել»,- ընդգծել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր