Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

15 ապր 2021 11:44

Լեհաստանում, Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, չեղարկվել է հայ գերիներին Ադրբեջանից ազատ արձակման պահանջով ակցիան

Լեհաստանում, Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, չեղարկվել է հայ գերիներին Ադրբեջանից ազատ արձակման պահանջով ակցիան։ Այս մասին հայտարարել է լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը, որը հրադադարի առաջին օրերից ի վեր պայքարում է ադրբեջանական ապօրինությունների դեմ:


«Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց վաղվա ակցիան, որը պետք է տեղի ունենար ժամը 13:00-ին, չեղարկվում է: Անվտանգությունն առաջին տեղում է: Սա հայերի նկատմամբ ատելության հերթական գործողությունն է և Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Ազատեցե՛ք հայ ռազմագերիներին»,- գրել է Բուչեխը իր ֆեյսբուքյան էջում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր