Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

16 ապր 2021 10:31

Վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը տագնապի մեջ են․ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից պատերազմի, արված օպերացիաների, թերացումների մասին հայտարարությունը մի շարք գեներալների, գնդապետների խիստ մտահոգել է, թե ինչու էր այդ մասին ԱԺ ամբիոնից վարչապետը հրապարակավ ասում: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ բարձրաստիճան զինվորականները քննարկել են, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի եւ վարչապետի այս հրապարակային վեճը լավ տեղ չի տանի ու բանակին նոր մարտահրավերներ կնետի: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ հրամկազմին է ներկայացրել Արտակ Դավթյանին, փակ քննարկման ժամանակ գեներալներից շատերը հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, արդյոք իրենք 44-օրյա պատերազմի հետ կապված ինչ-որ քրեական գործերով են անցնելու կամ դատվելու:


 
Փաշինյանը վստահեցրել է, որ ոչ մի փաստահավաք խումբ չի ստեղծվելու, որեւէ քննություն չի իրականացվելու, բոլորը կարող են իրենց գործառույթները հանգիստ իրականացնել: Ավելին, ըստ նույն տեղեկությունների՝ Փաշինյանը նշել էր, թե իրենք կարող են ներքին քննարկումներ իրականացնել ու իրենց մեջ որոշել՝ որտեղ ով ինչպես սխալվեց, հետեւություն անեն: ԶՈւ հրամկազմն էլ, վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է, խաղաղվել ու անցել էր իր գործին: Բայց նախօրեին վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ կազմը, կարելի է ասել, տագնապի մեջ են, քանի որ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 16․04.21թ. համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր