Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար          Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր       Oդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի. Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցում    

16 ապր 2021 12:24

«Կիևը աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին». Ուկրաինայի փոխվարչապետն այցելել է Աղդամ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի փոխվարչապետի Օլեկսի Ռեզնիկովի` ապրիլի 15-ին Ակնա (Աղդամ) կատարած այցին, որի ընթացքում վերջինն իր օգնությունն է առաջարկել քաղաքի վերակառուցման գործում։

«Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը, ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,– գրում է Մարուքյանը` հիշեցնելով, որ 2020թ–ի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:
«Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին»,– գրում է Մարուքյանը։

Ընդդիմադիր ուժի ղեկավարն այս ամենից եզրակացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի` ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:

Մարուքյանը Ուկրաինայի այսօրվա ղեկավարներին հիշեցնում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:

Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, որը այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:
Մարուքյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր