Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին          Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ       Փաշինյանի օդանավն Ադրբեջանի տարածքով է մեկնել արտերկրյա այցի և վերադարձել    

16 ապր 2021 18:42

Հնարավոր է քամու ուժգնացում, տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա ջերմաստիճանը

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր