Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ          Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին       Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն    

20 ապր 2021 16:00

Տեսանյութ. Մեզ հիմա փող ու զենք է պետք, թուրքը գալիս է…սաղիդ տեսնելու ունեմ՝ որպես հայ տղա, ասել եմ, որ պատրաստվում եմ քաղաքականություն մտնել

Ես լինեի վարչապետ` էդ թուղթը չէի ստորագրելու։ Ես դա կդնեի ամբողջ ազգի առջև, կասեի՝ ժողովուրդ, ինքներդ որոշեք։ Ժողովուրդն է, չէ՞, կռվողը, բա ո՞վ պիտի որոշի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը։




«Ասեմ ձեզ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, մենք ամեն ինչ ունենք, ունենք ուժ, պետք է կազմակերպվել։ Մենք ժամանակ չունենք, պիտի խելքի գանք, ուժ հավաքենք, պետությունը կառուցենք։ Մեզ հիմա փող ու զենք է պետք, թուրքը գալիս է… Ամեն տեղից հելնողն ասում է՝ ես ազգային եմ, դե եկեք մի հատ կլոր սեղանի շուրջ նստենք, սաղիդ տեսնելու ունեմ՝ որպես հայ տղա։ Տիգրան Խզմալյա՞նն է ազգային, թող գա կանգնի դեմս, ասեմ՝ ազգայի՞ն է, թե՞ չէ։ Էդ մարդիկ իրենց բարոյականության հետ վերջնահաշվարկ արած մարդիկ են, մանավանդ Վարուժան Ավետիսյանը՝ անհաջող ինքնասպանը։ Այո, ես ասել եմ, որ պատրաստվում եմ քաղաքականություն մտնել»,- ասաց նա։
Լրագրողների հարցին՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Բիլյանը պատասխանեց.


«Ես չգիտեմ՝ խորհրդարանական ընտրություններ կլինեն, թե ոչ, բայց ես վստահ եմ, որ մայիսի 1-ին լուր կլսենք արտահերթի կապված՝ հետաքրքիր զարգացումներով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր