Տեսանյութ.Մենք գործ ունենք ծրագրված գործողության հետ․Թուրքիայի հետ խոսելու համար մենք պետք է ունենանք նախապայմաններ
![](https://www.tert.am/news_images/1198/3592450_1/f60828d0a7cc80_60828d0a7ccda.thumb.jpg)
«Եթե հետևեք թրքամետ հայտարարություններին, ապա կտեսնեք, որ կա դրա գաղափարական աջակցությունը և կա դրա իմպլեմենտացիան՝ կիրարկումը՝ քաղաքական գործիչ համարվողների կողմից»,–ասաց նա։
Վարդան Ոսկանյանը նկատեց, որ կարծում է, թե Թուրքիան հստակորեն արձագանքում է դրան՝ ցույց տալով, որ Թուրքիան չի ուզում ընդհանրապես խոսել մեզ հետ, հետևաբար հարցը պետք է ի սկզբանե փակված համարել։
«Այսօր Թուրքիայի հետ խոսելու համար մենք պետք է ունենանք նախապայմաններ, որոնք բխում են նաև 44-օրյա պատերազմում գրանցած, մեզ համար տխրահռչակ արդյունքներից։ Կարծում եմ, որ տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծող պետության հետ խոսելը տեղին չէ»,–ասաց նա։
Վարդան Ոսկանյանը նշեց, որ նախապայմանները պետք է վերաբերեն Թուրքիայի դիրքորոշումների փոփոխություններին։
«Այսինքն՝ այսպիսի Թուրքիայի հետ Հայաստանը չի կարող ոչ միայն խոսել, չի կարող հարաբերվել, այլ պետք է պայքարի այսպիսի Թուրքիայի դեմ։ Մեր հասարակությունը հստակ կերպով ցույց տվեց, որ երբ փորձում են, պատկերավոր ասած, խափանել մեր հավաքական իմունիտետը, որով ապահովվում է անվտանգության որոշ բաղադրիչ, ապա պատասխանը որոշ դեպքերում կարող է լինել ծայրահեղ։ Այս հարթությունում, կարծում եմ, գործ ունենք մի վարչախմբի հետ, որն առաջնորդվում է բազմաթիվ շահերով, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության շահերով»,–ասաց նա։