Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

26 ապր 2021 10:17

Տեսանյութ.ՀՀ–ում հերթական պաշտոնյան է ձերբակալվել կաշառք վերցնելու համար. ԱԱԾ բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք են բացահայտել ։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Քաղաքացի Ռ.Կ-ն, 2 անգամ ստանալով պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ու Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` երրորդ անգամ, 2021 թվականի ձմռանը բժշկական զննությունն առանց խնդիրների անցնելու համար դիմել է իր ազգականի ծանոթին՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից հանդիսացող Խ.Դ-ին, ով խոստացել է իր լիազորությունների շրջանակներում լուծում տալ նշված հարցին։


Նա կատարված ապօրինի գործողությունների համար որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.574.940 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:
Կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո Խ.Դ-ն իրականացրել է իր լիազորություններից բխող ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչի արդյունքում ռազմական դրության պայմաններում Ռ.Կ-ն ազատվել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, որից հետո այլ անձի օժանդակությամբ ձեռնամուխ է եղել 3000 ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերից ձեռք բերելու և պաշտոնատար անձին տալու խոստման իրականացմանը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021 թվականի ապրիլի 20-ին, ժամը՝ 23:30-ին, Ռ.Կ-ի կողմից, այլ անձի միջոցով կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլար գումարը պաշտոնատար անձին տալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ տարածքային ստորաբաժանում:


Քրեական գործով կատարված քննչական ու դատավարական մեծածավալ գործողությունների, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլարը, պարզվել են կատարված հանցագործությանը առնչություն ունեցած անձանց ինքնությունները, որոնք բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն ու ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննությունների ժամանակ տվել են խոստովանական ցուցմունքներ:


Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր