Եկեղեցու ներքին գործերին միջամտելու անօրինական օրակարգն առաջ է տանում վարչապետը          Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում       Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան    

30 ապր 2021 12:22

Ավինյանի վարչապետ դառնալու մասին ռուս լրագրողի հարցը շփոթեցրեց Փաշինյանին

«Ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկում են՝ վարչապետի պաշտոնում գործի ձեր տեղակալը՝ Տիգրան Ավինյանը»,- Կազանում Նիկոլ Փաշինյանին նման հարց է ուղղել «Իզվեստյա» պարբերականի լրագրողը։

Հարցն  ակնհայտորեն շփոթեցրեց Փաշինյանին։ Նա փորձեց խոսել, բայց լրագրողը շարունակեց՝ Ավինյանի վարչապետ լինելու դեպքում վերջինն ի՞նչ հարաբերություններ կկառուցի Ռուսաստանի հետ։
Փաշինյանն ասաց՝ Ավինյանն իր տեղակալն է, իր քաղաքական թիմի անդամ, չի կարծում, որ տարաձայնություններ կլինեն։

«Կներեք, Տիգրան Ավինյանը իմ քաղաքական կողմնակիցն է։ Կարծում եմ, որ մենք միասին կգնանք ընտրությունների ու տարաձայնություններ չենք ունենա»,- ասել է նա։

«Իզվեստյա»-ն հիշեցրել է, որ Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ավելացնելով, որ վարչապետի պարտականությունները կշարունակի կատարել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր