Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 մայիս 2021 19:09

ԱՄՆ-ն տիեզերքը հայտարարել է ռազմական գոտի և նախազգուշացրել, որ...

ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի գեներալ Ջոն Ռեյմոնդը տիեզերքը հայտարարել է ռազմական գոտի և նախազգուշացրել, որ Ռուսաստանն ու Չինաստանն ամերիկյան արբանյակները ոչնչացնելու ունակությամբ զենք ունեն: Այս մասին նա հայտարարել է The Washington Post-ի հետ զրույցում:

«Ակնհայտ է, որ տիեզերքը ռազմական գործողությունների տարածք է, ինչպես օդում, ցամաքում և ծովում: Սա մի բան է, որն իրոք իրականացել է վերջին մի քանի տարիների ընթացքում, քանի որ և՛ Չինաստանը, որը մեր մշտական ​​սպառնալիքն է, և՛ Ռուսաստանը զենք են մշակել, որը կարող է կամ խաթարել մեր արբանյակների աշխատանքը կամ ոչնչացնել դրանք»,-ասել է Ռայմոնդը:

Ըստ նրա՝ Տիեզերական ուժերի նպատակը զսպումն է, այլ ոչ թե հակամարտությունը, որը «կսկսվի կամ կտարածվի տիեզերքում»:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը մտադիր են հանդես գալ որպես տիեզերքի «դիսպետչերներ» և վերահսկել տեղաշարժումը դրանում՝ արբանյակների և այլ օբյեկտների աղետներից խուսափելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր