Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 մայիս 2021 10:50

Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ 3-րդ համաշխարհային պատերազմը կսկսվի Ուկրաինայի պատճառով.Դենիս Պուշիլին

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը կասկածում է, որ Ուկրաինայի պատճառով կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը: Այս մասին գրում է Gazeta-ն։


«Ստեղծված իրավիճակը չի կարելի փակուղի անվանել, այն պետք է մի օր ավարտվի: Ինչպե՞ս՝ կտեսնենք: Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի Ուկրաինայի պատճառով: Ես շատ մեծ կասկածներ ունեմ», - ասել է նա:


Պուշիլինը կարծում է, որ Ուկրաինան սակարկության առարկա է, որը կօգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ կա ռեսուրս:


«Պետական հեղաշրջումից հետո կարծես հենց այդպես է: Հիմա ուկրաինական բանակը փոխվե՞լ է: Իհարկե, այն այլ է դարձել: Հսկայական միջոցներ հատկացվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, իսկ Չեխիայից զենքը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մատակարարվում էր նաև Եվրոպայից, չնայած արգելք էր դրվել», - նշել է Պուշիլինը։


Նա հավելել է, որ ուկրաինական բանակը, արևմտյան երկրների աջակցության շնորհիվ, արդիականացվել է և ավելի լավ է դարձել տեխնիկական հագեցվածության ոլորտում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր