Ֆեյսբուքը հեռացրել է Ադրբեջանի հետ կապված ֆեյք էջեր, որոնք նաև հայերեն ապատեղեկատվություն են տարածել պատերազմի օրերին          Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար       Բաքուն պահանջում է՝ Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու դեպքում ռազմագերիներին ազատ կարձակի    

03 մայիս 2021 12:50

Թուրքական քարոզչամեքենան անցել է գործի՝ Իզմիրը հայ ավազակախմբերն են այրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական քարոզչամեքենան անցել է գործի։ Դեռևս օրեր առաջ Բայդենի հայտարարությանն ի պատասխան ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ սուտ և պատմությունն ակնհայտ խեղաթյուրող հայտարարություններ էր արել՝ 1914-23 թթ. ցեղասպանության մեղքը բարդելով հայերի վրա։

Էրդողանի պատմակեղծարար հայտարարություններից հետո նմանատիպ գործի են անցել նաև իշխանամետ և էրդողանամետ ԶԼՄ–ները, հատկապես՝ Թուրքիայում հեղինակավոր Yeni Şafak-ը։

Այսպես՝ վերոնշյալ թերթը օրերս հոդված է հրապարակել «Մեկ դար քննարկվող հրդեհի փաստաթղթեր. Իզմիրը հայ ավազակախմբերն են այրել» վերնագրով հոդվածը, որում նշվում է, որ 1922 թ. սեպտեմբերի 13-14-ը հունական պատմական Զմյուռնիա (ներկայումս՝ Իզմիր) քաղաքում տեղի ունեցած աննախադեպ հրդեհը կազմակերպել են հայերը։

Սեփական մեղքը հայերի կամ այլոց վրա բարդելու՝ թուրքական քաղաքականությունը նաև իրականացվեց, փաստորեն, Իզմիրի Մեծ հրդեհի դեպքում. արդեն սովորական են դարձել թուրքական այն պնդումները, որ 1914-23 թթ. տեղի ունեցած իրադարձություններում ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ՝ հակառակը, և նմանատիպ այլ պնդումներ։ Սակայն Բայդենի հայտարարություններից հետո թուրքական քարոզչամեքենան ավելի հեռու գնաց։ Հոդվածում մեջբերվում է Իզմիրի հրշեջ ծառայության նախկին պետ Պոլ Գրեսկովիչի  զեկույցը, որում նա հրդեհի մեղքը բարդում էր հայերի վրա։  Գրեսկովիչը նաև գրել էր, թե իբր հույն զինծառայողները հայտարարում էին, որ «եթե ստիպված լինեն Իզմիրը թողնել թուրքերին, ապա կայրեն այն»։

Հոդվածի հիմնական նպատակը հրդեհի ամբողջ մեղքը հայերի վրա բարդելն է, որն ուղեկցվում է հայերին վատաբանող կեղծ մեջբերումներով։

Նշենք սակայն, որ թուրքերը, Աթաթուրքի գլխավորությամբ, Իզմիրը բռնազավթել էին հրդեհից օրեր առաջ՝ 1922 թ. սեպտեմբերի 9-ին, և միայն դրանից հետո է տեղի ունեցել հրդեհը։

Թուրքերն իրենց քարոզչությունը հենում են շարքային պաշտոնյայի զեկույցի վրա, այն դեպքում, երբ Իզմիրը թուրքերի կողմից հրդեհվելու մասին հայտնել են բազմաթիվ ականատեսներ, ամերիկացի և եվրոպացի դիվանագետներ։

Ըստ ամերիկացի դիվանագետների՝ սեպտեմբերի 13-ին քաղաքը բռնազավթած թուրք զինվորները բենզին էին լցնում հայկական թաղամասի շինությունների վրա և սպասում այնքան ժամանակ, մինչև որ քամին մուսուլմանական թաղամասից փչի դեպի հայկականի կողմը։ Այնուհետև թուրքերը այրել էին հունական թաղամասերը, եվրոպական թաղամասը, որտեղ գտնվում էր նաև ԱՄՆ հյուպատոսությունը։

Ամերիկացի գրող Ժիլս Միլթոնը իր «Կորսված դրախտ. Զմյուռնիա 1922 թ.» գրքում, հենվելով մի շարք հուշերի վրա, գրում է, որ հրդեհին զուգահեռ իրականացված կոտորածների և թալանի ժամանակ թուրքերը բռնաբարում էին աղջիկներին և հետո կտրում նրանց կուրծքը, հազարավոր մարդկանց շրջափակում ու սովամահ էին անում, իսկ մարդկանց լացի ձայնը կտրելու համար անընդհատ նվագում էր թուրքական զինվորական նվագախումբը։

Սրանք միայն հուշերի շատ չնչին մասն են, և թուրքերը պետք է սկսեն հիմնվել ոչ թե շարքային պաշտոնյայի, այլ չեզոք մարդկանց հուշերի վրա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր