Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

03 մայիս 2021 13:41

Տեսանյութ.Հերոսի հեր եմ, էն կոմ գնա,տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է, հիմա չեմ կարողանում ազգանուն տալ նրա նորածին երեխային

«Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է: Գնալուց հետո ծնվել է նրա երեխան, երեխուն չի տեսել: Գործը տվել եմ դատարան, որ երեխուն հայրություն ճանաչեն, ազգանուն տան, դատարանը մերժում է»,- լրագրողներին ասում է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող մի տղամարդ, որը պահանջում էր հանդիպում Փաշինյանի հետ՝ խնդիրը ներկայացնելու համար:

Նա նշում է, որ արդեն մի քանի ամիս է չի կարողանում հասնել հարցի լուծմանը:

«Դատավորին կաշառած փողներն եմ ուզո՞ւմ կտակել իմ երեխուն: Իմ ունեցվածքն եմ ուզում կտակել իմ ժառանգին, խի՞ են քարշ տալիս դատարաններով, խի՞ են մերժում, որ չի հասցրել ԶԱԳՍ ընկնի՞»,- ասում է տղամարդը:

Բողոքող քաղաքացին նշում է, որ այսքան ամիս հանգիստ նստել է, բայց հերիք եղավ, եթե առաջիկա երկու օրերին հարցը չլուծվի, արդեն դատավորների անուններ կհայտարարի:

Նրան մոտեցան ոստիկանները, առաջարկեցին մտնել կառավարության ընդունարան՝ խնդիրը ներկայացնելու համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր