Ֆեյսբուքը հեռացրել է Ադրբեջանի հետ կապված ֆեյք էջեր, որոնք նաև հայերեն ապատեղեկատվություն են տարածել պատերազմի օրերին          Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար       Բաքուն պահանջում է՝ Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու դեպքում ռազմագերիներին ազատ կարձակի    

03 մայիս 2021 14:50

Տեսանյութ.Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո...ի՞նչ եք ուզում ինձնից, Արցախի ԱԺ նախագահն է այդ հարցին անդրադարձել, գնացեք, իրենից ճշտեք

Մենք՝ բոլորս էլ գիտենք, որ սա ձևականություն է: Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը՝ խոսելով այսօր ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությունների մասին խոսելու փոխարեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն անդրադառնալու մասին:




Վարդանյանը նշեց, որ Փաշինյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին խոսելը նորմալ չէր լինի այն ժամանակ, երբ նա այդ մասին խոսեր ընտրություններից հետո, բայց քանի որ այսօր տեղի ունեցող ընտրությունները ձևական բնույթ ունեն, հարցն այդքան էլ կարևոր չէ:


Պատգամավորը, խոսելով ամեն անգամ երկրի անվտագային հարցերի բարձացման մասին, նշեց, որ նման քննարկումները, որոնք տեղի ու անտեղի լինում են, ավելի են վտանգում երկիրը: «Ես որևէ հարցի չեմ պատասխանի այս մասին, գնացեք և գործով զբաղվեք, քանի որ ցանկացած հարց, որն իր բնույթով ոչինչ չի տալիս, այլ երկրի պաշտպանվածությունն է թուլացնում, անընդունելի է»:




Խոսելով սահմանների անվտանգության մասին՝ Վարդանյանը  հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Սյունիքի անվտանգության մասին խոսողները եղել են սահմանում: «Դուք սահմաններո՞ւմ եղել եք, եթե ինչ-որ բան եք տեսնում, ինչի՞ եք ինձ հարցնում,  նկարեք, միանգամից ուղարկեք ադրբեջանական լրատվամիջոցներին»,-ասաց նա և հավելեց, որ պատերազմի ժամանակ և նաև հետո տեսանք, թե ինչպես է ադրբեջանական կողմն իր ամբողջ ինֆորմացիան գաղտնի, փակ պահում, սակայն հայկական կողմը նույնը չի անում:


Նա հորդորեց բանակը թուլացնելու փորձեր չանել: «Մի փորձեք նսեմացնել ՀՀ ԶՈՒ-ն, մի փորձեք նսեմացնել այն հերոսությունը, որը ՀՀ ԶՈՒ-ն արել է:  Ես սա ասում եմ բոլոր այն սուբյեկտներին, որոնք բարձրացնում են արհեստական խնդիրներ, որը պայմանավորված է նախընտրական փուլում լրացուցիչ փոքրիկ դիվիդենտներ ստանալով»:


Պատգամավորը հերքեց նաև այն տարածվող տեղեկությունը, թե հավանական է Ստեփանակերտը ևս կանցնի Ադրբեջանին, որի մասին նաև հրապարակել էր Արցախի նախկին ՄԻՊ-ը: «Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո, ձեր այս հարցերը նաև հիմա լսում են Բաքվում, ոգեշնչվում են. ո՛չ նման բան չկա»:


Դիտարկմանը, թե Արցախի նախագահ ԱԺ նախագահը ևս խոսել է այս մասին՝ Վարդանյանն արձագանքեց, որ վերջինս անդրադարձել է և  հերքել է:  «Ես ևս մեկ անգամ հերքում եմ: Ես կարևոր չեմ համարում, սա իմ կարծիքն է, ի՞նչ եք ուզում ինձնից, Արցախի ԱԺ նախագահն է այդ հարցին անդրադարձել, գնացեք, իրենից ճշտեք, ինձ համար անհասկանալի է»:




Մանրամասները՝ տեսանյութում։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր