Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

03 մայիս 2021 15:42

6-ամյա տղան մահվան ելքով վրաերթի է ենթարկել մորը

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի ոստիկանությունը հետաքննում է որդու կողմից մորը մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6-ամյա տղան «Վազ 21074» մակնիշի մեքենայի ղեկին է նստել և գործի դրել շարժիչը։ Մեքենան շարժվել է դեպի ետ՝ վրաերթի ենթարկելով երեխայի մորը, որը մնացել է մեքենայի և հետևում կայանված Nissan Murano մեքենայի միջև։


Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ընթանում է հետաքննություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր