21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

09 փետ 2026 12:19

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-նԵրեկ՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և նստարանին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր