Ֆեյսբուքը հեռացրել է Ադրբեջանի հետ կապված ֆեյք էջեր, որոնք նաև հայերեն ապատեղեկատվություն են տարածել պատերազմի օրերին          Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար       Բաքուն պահանջում է՝ Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու դեպքում ռազմագերիներին ազատ կարձակի    

04 մայիս 2021 13:16

Ինչի մասին ասես որ չէր խոսում, բայց ոչ գերիների.Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում հերթական գրառում է արել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Երեկ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ-ում մեր գերիների իրավունքները պաշտպանող իրավաբանները, հրապարակել են ադրբեջանական գերության մեջ սպանված 19 հայերի ցուցակը:

Իշխանական աղբը, որը Նիկոլին ուղարկում է ծրագրված պաշտոնանկության, սովորականի պես լռում էր և ձևացնում, թե ոչինչ չի պատահել: Ինքը` Նիկոլը, ինչի մասին ասես որ չէր խոսում, բայց ոչ գերիների: Խորհրդարանն ինչ ասես, որ չէր քննարկում: Եվ լարված ու բացահայտ կերպով խուսափում էր գերիների, ստերի և զոհվածների, վիրավորների, անհայտ կորածների թվերի հետ կապված մանիպուլյացիաների մասին հարցերից:

Մեր իշխանական, մերձիշխանական և ստրկամիտ ընդդիմադիր սրիկաներին հետաքրքրում էին ընտրությունները, ոչ թե մարդկանց ճակատագրերը:

Հասարակությունը կա՛մ չի նկատել, կա՛մ չի ցանկացել նկատել, թե ինչպես է Նիկոլը նրան վերածել անտարբեր մարդկանց ամբոխի, որի լուռ համաձայնությամբ տեղի են ունենում բոլոր ստորությունները:

Եվ երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, որպեսզի ընտրություններում մի երկու լրացուցիչ ձայն վաստակի, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր